ՔԵԶ
ՔԵԶ
Քեզ բորբ արևի
Հազար ու մի շող,
Բարի բարեւի
Լույս խոսքը օրհնող,
Քեզ անուշ ժպիտ
Պարգեւող բառեր,
Գուրգուրանք ու խինդ,
Անհոգ տարիներ,
Քեզ սիրող մարդիկ
Լինեն միշտ կողքիդ
Ուրախ, նեղ պահի
Փաղաքշեն հոգիդ :
Քոնն են քո մանկան
Ժպիտները ջինջ,
Մեկ համբույր առնես
Համով թուշիկից,
Հզոր աշխարհից
Էլ պետք չէ ոչինչ :
Աստղեր ու լուսին` նրանք միասին
Հայտնեցին վերից մեր սիրո մասին`
Անհուն ու անկեղծ,
Եվ հրավառվեց բոցերով հյուսված
Սիրո սիրտը մեծ:
Ու մենք պոկեցինք սրտիկը լուսե,
Մեր ձեռքերի մեջ երդվեցինք պահել
Հավերժական սեր,
Թեկուզ անցնի էլ տարիքը ջահել`
Մնա այն անմեռ:
Սիրտս չի խաբում
Սիրտս չի խաբում, ճիշտ է հուշում ինձ`
Սիրում եմ ես քեզ սիրով մի ամբից,
Հոգումս բացել է այն վառ արգալույս`
Մի նոր թարմությամբ, շնչով կենսահույզ:
Պայծառ լույսեր են, կրակ է ու կայծ,
Եվ ալիք չկա մեր սիրո ափում,
Մեզ` երկնից հասած այս զգացմունքը
Հենց սեր է կոչվում, սիրտս չի խաբում:
ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ
Քեզ սիրում եմ դեպի ժայռի կատար հասնող
կա՛րծր սիրով,
Քեզ սիրում եմ ջրի պես ջինջ, անապական,
մաքո՛ւր սիրով,
Քեզ սիրում եմ ես անեզերք ու անսահման
մի կույր սիրով :
Քեզ սիրում եմ դեպի ծավի երկինք հասնող
անհո՜ւն սիրով,
Քեզ սիրում եմ ամեն բացվող այգի նման
արթո՛ւն սիրով,
Քեզ սիրում եմ դեպի ծովի հատակ հասնող
խո՜րը սիրով,
Արի՛ ապրենք կյանքի պարգեւ ամեն վայրկյան,
օրը՝ սիրով :
Հորինված խաղ է,
Հոգիդ ուրախ է,
Երբ դու ժպտում ես:
Սիրտդ հանգիստ է,
Չքվում է վիշտը,
Ամեն ինչ հեշտ է,
Սերը հավետ է,
Ասես հորդ գետ է,
Այն միշտ քեզ հետ է,
Այգը պայծառ է,
Արևը վառ է,
Լույսը անմար է,
Մեծ է հրճվանքդ,
Զվարթ` բերկրանքդ,
Երկար է կյանքդ,
ՀՐԱՇՔ Է ՀԱՄԲՈՒՅՐԸ
Որպես անմար լուսակույտ,
Իջած երկնքից կապույտ`
Կա մի հրաշք երևույթ,
Որին եթե դու մի քիչ
Սեր խառնես մաքուր ու ջինջ,
Այն կդառնա քեզ համար
Կյանքում ամեն-ամեն ինչ,
Կօգնի դժվար պահի միշտ`
Լինես սխալ, լինես ճիշտ,
Չի պատճառի սրտին վիշտ:
Գուցե մի օր խենթանաս,
Թե ուզածդ չստանաս,
Բայց եթե սերդ մեծ է,
Զգացմունքդ անկեղծ է,
Պետք չէ երբեք հապաղել,
Սիրահարը, ով քաղել է
Իր սիրածի շուրթերի
Անուշահամ, խենթ բույրը,
Անխոս, հենց նա էլ գիտի`
Ի~նչ հրաշք է համբույրը:
Համբույրն անզուգական է,
Այն մեծ սիրո վկան է,
Երազները հրճվանքի
Միշտ ճախրում են մտքերում,
Շուրթերին ժպիտ բերում,
Համբյուրը հեքիաթ կյանքի
Մի հուր պահ է բերկրանքի,
Երբ տխրությունն է կորում,
Թող հրաշքն այս անձկալի
Վառվի բոլոր շուրթերում:
ՄԵՐ ՍԵՐԸ
Իմ սիտն ու հոգին ուրախ ցնծացին
Սիրո շողերից քո արևածին,
Այնպես ջերմ ես դու, այնպես սիրալիր
Համբույրներով քո` այրող, լիրալիր:
Դու իմ արևն ես փոքրիկ աշխարհում,
Ես քեզ իմ կյանքի գանձն եմ համարում,
Ամուր մի սյունն ես բախտիս կամարում,
Ինձ լույս ես տալիս նույնիսկ խավարում:
Դու միակ սերն ես իմ կյանքի բոցում,
Մեր սիրո լույսով եմ սիրտս օծում,
Քո գրկում կարծես անէանում եմ,
Ցավը ինձանից հավետ վանում եմ,
Իմ աչքում միայն դու ես ամեն տեղ`
Հայացքով քո ջերմ ու հրաշագեղ:
Սերը մեր ունի երկու ճերմակ թև,
Ճախրում է խաղաղ երկնում մշտատև,
Փնտրում է սիրո դրախտ աշխարհը`
Դեպ արև տանող նոր ճանապարհը: