" ՍԻՐՈ ՀՐԱՇՔ "
" ԴԵՊԻ ԱՐԵՎ "
" ԵՐԱԶԵԼ ԵՄ "
" ՄԱՄԱ "
" ՁՈՆ` ԱՐԾԱԹԵ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ "
" ՔՈՒՅՐԻԿԻՍ "
ՔՈՒՅՐԻԿԻՍ
Քույրս՝ մեր թանկ գանձն անգին.
Վառվող լույսը մեր շեն տան,
Ժպիտները փայլ կտան
Ոսկու փայլից թանկագին :
Գոհար է մի հրաշափառ,
Տեսքով շողում է իր վառ՝
Ինչպես արևը պայծառ,
Ինչպես այգը կենսավառ :
Կուզեմ լինես երջանիկ,
Գեղեցկուհի՛ իմ քույրիկ,
Ճամփիդ փթթեն վարդերը,
Քեզ հետ լինի միշտ տերը :
ՁՈՆ՝
ԱՐԾԱԹԵ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ
Երբ որ սրտերը երկու դեռատի
Մի ամբողջ կյանքի ուղի բռնեցին,
Քանզի այդ օրը արևաշող էր,
Եվ պայծառ`՝ինչպես գիշերվա լուսին :
Քսանհինգ տարվա ձեր ուղին հարթեցիք,
Անցաք միասին՝ ձեռք ձեռքի բռնած,
Սին բախտի պայքար, որում հաղթեցիք,
Պահելով միշտ ձեր սրտում հավատը՝
Դեռ երկար պիտի դուք շարունակեք
Ուղին ձեր՝ մինչեւ կյանքի ավարտը ...
Եվ հեշտ չի եղել ձեր կյանքը ապրած,
Եղան եւ լուսե և օրեր ամպած,
Ծանրության բեռը ձեր ուսերից վեր
Կրած պահեցիք՝ մեջք մեջքի կանգնած,
Քանզի Աստված ձեզ տվել էր թևեր,
Որ հաղթահարեք ամեն փորձություն ...
Անցաք, քանի որ սիրտ ունեք ոսկի,
Եվ համբերատար ամեն չար խոսքի՝
Մեկդ մեկին թև ու թիկունք,
Հասել եք դուք այս բարձունքին՝
Արծաթե Հարսանիքն է ձեր այսօր,
Այս ամենն հանուն այն զգացմունքի,
Որ կոչվում է սեր՝ սուրբ ընտանիքի :
Մեր ընտանիքում անհուն ջերմություն
Ու գուրգուրանք ենք ստացել ձեզնից,
Մեզ փայփայել եք սիրով երկնային,
Մեզ համար, գիտենք, կյանք չեք խնայի,
Դուք ապրում եք մեզ սեր պարգևելով,
Մեր կողքին կանգնած միշտ, ամեն պահի :
Երազել էիք շատ այն օրվան հասնեք,
Որ թոռնիկներից անուշ պաչ առնեք,
Կատարվեց նաև ձեզ նոր կյանք տված,
Այնքա՜ն սպասված, փայփայված իղձը՝
Ձեզ երջանկացրեց ձեր թոռան ճիչը :
Ձեր թոռնիկների կանչով լիացաք,
Քանի որ տատիկ ու պապիկ դարձաք,
Բախտի այդ քաղցրությունն էլ իմացաք,
Մի աստիճանն էլ կյանքի բարձրացաք :
Ու գումարվում են տարիներն իրար,
Նոր պահեր գալիս, հները՝ անցան,
Այսպես ամեն ժամն, օրն հավերժացան՝
Մի ամբողջ կյանքի պատմություն դարձան :
ԱՐԵՎԻՆ
Արևն է շողում երկնքում կամար,
Ու ձոնում գանձեր, գանձեր անհամար,
Լույս ու թարմություն, ճաճանչներ թովիչ,
Խինդ ու ցնծություն, ջերմություն կիզիչ:
Եվ այս ամենը ձոնում է սակայն
Աշխարհի համայն չարերին միայն,
Քանզի բարին պարզ ու խորհրդավոր
Արևներ ունի հոգում բյուրավոր,
Իսկ անգութ չարի հոգում ամեն օր
Գիշեր է մթին, լռություն, անդորր,
Ինչպե՞ս կարող է մի ճաճանչ անգին
Լուսավորել այդ գիշերը մթին,
Երբ այդ գիշերում ցոլք չկա անգամ,
Մի լույս անցյալից, հուշ մի անթառամ:
Ինչպե՞ս` սա մի հարց է անպատասխան,
Փորձում եմ գտնել հարցի պատասխան...
Բայց արի ու տես, որ կա տարբերակ`
Մութը խավարչտին կլուսավորի
Հրեղեն մի գունդ` գեթ մի արեգակ,
Կյանքին փայլ կտա, հույս` ձգտել նորի:
Եվ եթե սիրես արևը անմար,
Դու էլ կդառնաս նրա պես պայծառ,
Ու եթե կյանքում գործես դու արդար,
Կհիշեն քեզ միշտ, հավերժ, դարեդար:
Շո'ղա, բո'րբ արև` փայլով դյութական,
Մնա' միշտ հպարտ` փառքով հաղթական,
Մի' թող ծածկեն քեզ ամպերն ատելի,
Չէ որ հզոր ես ու անպարտելի:
Լսեց խոսքերն իմ արեգակը հուր,
Փայլ նետեց լուսե աչքերիս տխուր.
<<Մի' տխրիր այդպես, չարն է ամենուր,
Ուր էլ որ փաղչես, գալիս է քեզ հյուր,
Թե հոգուդ մեջ կա լոկ մի անգին,
Ի~նչ է լույսի դեմ խավարը մթին: >>
Ասաց ու շողեր նա նետեց վրաս,
Սիրտս մեղմ ժպտաց ու հոգիս խնդաց,
Կյանքը մի նոր դուռ բացեց իմ առաջ,
Ու պիտի քայլեմ, քայլեմ միշտ առաջ:
ԷԼԻ ՆՈՒՅՆԸ ՄՆԱՑԻ
Ա~խ, չգիտեմ, թե այս կյանքում ինչի համար ապրեցի.
Կանաչ ճամփեքով քայլելիս` միայն սև փուշ պոկեցի,
Միայն տանջանք, վիշտ ու կարոտ,միայն խոր ցավ զգացի,
Սիրո, բարու, ուրախության, լավին կարոտ ապրեցի:
Լացն աչքիցս հոսեց, հնաց, բայց ես թաքուն պահեցի,
Լավը գրկած` լավի հույսով, անգութ չարին մերժեցի,
Ու իմ ապրած ամեն րոպե չար խոսքը տրորեցի,
Վատը թողած, լավն ասացի, բայց իմ բախտը սգացի,
Վիշտը վերքոտ սրտիս սեղմած` հանուն բալիս խեղդեցի,
Վերքի ցավից մրմնջացի, դիմացա, համբերեցի,
Այսպես անհույս ու հոգնաբեկ վշտի ծովակ հուզվեցի,
Այո', թեև ես սուզվեցի, բայցև չխորտակվեցի,
Դուրս ելա ափ փրփուրի պես, օրերս գլորեցի,
Այս ամենից վերջիվերջո ս հավիտյան հոգնեցի,
Իմը թողած սին անցյալում` բալիս կյանքով ապրեցի,
Իր առաջին անուշ ճիչով, գորովանքով արբեցի,
Տարին թողած տարու հետև` եկող դարին սպասեցի,
Ապրած կյանքս ջուրը նետած` գալիք լավով հուսացի:
Թեև կյանքում մնաց հինը, բայց ես նորը սիրեցի,
Թեև հոգումս արցունք էր պաղ, ես միշտ ուրախ խնդացի,
Չարությունով շրջապատված` ուրախությամբ ցնծացի,
Բախտի վատը անտեսելով` միայն լավով ապրեցի:
Անցան ժամեր ու րոպեներ, ու ես օրը տիրեցի,
Կանգ չառա ես ոչ մի վայրկյան, քայլս ամուր դրեցի,
Թեև մութ էին ուղիներս` միայն առաջ գնացի,
Կյանքի մի ողջ ճամխա անցա` էլի նույնը մնացի:
Երազել եմ թևերիս մեջ, գիրկս առնել փոքրիկ էակ,
Երազել եմ ու փայփայել հույսը՝ պահած սրտում իմ թանկ,
Անրջել եմ լսել ճիչը մանկան՝ անմեղ ու քաղցրահւնչ,
Սիրել, գրկել ու փայփայել, շնչել բույրը նրա անուշ :
Երազել եմ լսել հայրիկ, մայրիկ,- բառերը առաջին,
Մտածել եմ, թե ի՜նչ քաղցր պիտի հնչեն իմ ականջին,
Եվ ամեն ժամ, ամեն րոպե, երբ աճում էր նա սրտիս տակ,
Երջանկությունս դառնում էր օվկիանոսի պես անհատակ :
Եվ ծնունդով անուշ բալիս կյանքս կարծես այլ փայլ ստացավ,
Նրա առաջին գգվանքից իմ արևը պայծառացավ,
Կյանքս լցվեց երջանկության անշեջ, բոցավառ կրակով,
Որ ապրեմ ես իմ բալիկով՝ իմ միակով ու իմ թանկով :
Ո՞Վ Է
ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿ
Մի անմեղ էակ, մի փոքրիկ հրեշտակ
Աստված պարգևեց ինձ անգին նվեր,
Բայց հրեշտակը իմ չունի թևեր,
Այլ ունի սևուկ աչքեր աննման,
Երկար թարթիչներ, այտերը՝ ծիրան,
Մի փոքրիկ քիթիկ ու փոքրիկ բերան,
Ձեռքերը նուրբ են, մատները՝ բարակ,
Ոտքերը շարժում է արագ-արագ,
Ձայնը հնչում է այնպ՜ս քաղցրանուշ,
Ժպիտը պայծառ, բուրմունքը՝ անուշ :
Ես ստեղծել եմ մի դրախտ աշխարհ
Իմ ու իմ փոքրիկ հրեշտակի համար,
Ուր միշտ գարուն է, արևը՝ անմար,
Ուր միայն լույս ու բարին է տիրում,
Իմ հրեշտակին ես շա՜տ եմ սիրում :
ԵՐՋԱՆԻԿ ԵՄ
Երջանիկ եմ ես իմ բալիկներով`
Իմ կյանքի ծառի զույգ տերևներով,
Ջերմ արեգակիս լույս շողիկներով,
Վաղորդյան ամբից, նուրբ ցողիկներով:
Կյանքս լցվել է ժիր աստղիկներով,
Իմ կյանքի ծովի զույգ ալիքներով,
Սիրուն ու համով մռութիկներով.
Երջանիկ եմ ես իմ բալիկներով: